ՀՔԾ նախկին պետի որդին՝ Հայաստանի ԱԱԾ ներկայացուցիչ․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «ՀՔԾ նախկին պետ Անդրանիկ Միրզոյանի որդին՝ Գոռ Միրզոյանը, մեր տեղեկություններով, նշանակվել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի ԱԱԾ ներկայացուցիչ։ Գոռ Միրզոյանը վաղուց էր աշխատում ԱԱԾ-ում։

Հիշեցնենք, որ Անդրանիկ Միրզոյանը ՀՔԾ ղեկավար է եղել 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ եւ Մարտի 1-ի գործով էլ հեղափոխությունից հետո հարցաքննվել է։ Այսինքն՝ ե՛ւ նա, ե՛ւ նրա որդին «նախկիններից» են։ Նշանակումը եղել է մոտ 2 ամիս առաջ։ Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ ԱԱԾ-ից, սակայն մեզ ասացին՝ սա փակ ինֆորմացիա է»։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս