ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուշագրավ զարգացումներ Սիսիանի միջադեպի գործով. փաստաբանը մանրամասներ է հայտնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, ապրիլին Սիսիանում միջադեպ էր տեղի ունեցել քաղաքացիների և ոստիկանների միջև, որոնց կենտրոնում Սիսիանի ոստիկանապետի պաշտոնակատար Գարիկ Մուրադյանն էր:  Փաստաբան Յուրա Ավայանը հայտնել էր. « Սիսիանի ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են քաղաքացուն, պահանջել են պարետի որոշմամբ սահմանված համապատախան թերթիկը , այդ ընթացքում այլ քաղաքացիների նույնպես դիմել են նման պահանջով, եւ վերջինս հեռացել է այդ վայրից՝ գնալով իր գրասենյակ : Կարճ ժամանակ անց ոստիկանության աշխատակիցները մոտեցել են տվյալ քաղաքացուն եւ սկսել են ծեծի ենթարկել: Բացի նրանից ծեծի են ենթարկել վերջինիս հորը, այս պահին վերջիններս գտնվում են հիվանդանցում : Հարկ եմ համարում անդրադառնալ , որ դեպքի վայրում ականատես է եղել եւ նկարահանել է կատարվածը: Ոստիկանության աշխատակիցները նկատելով վերցրել են ձեռքից հեռախոսը, ջնջել նկարվածը եւ հետ վերադարձրել հեռախոսը:»:

Այս միջադեպից հետո տեղի ունեցած զարգացումների շուրջ ArmLur.am-ը զրուցել է փաստանան Յուրա Ավայանի հետ:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս