Արարատ Միրզոյանը խմբակցության նիստին չի եղել․ սեփական խաղն է խաղո՞ւմ․ «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ««Իմ քայլը» խմբակցության նախօրեի նիստին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի բացակայությունը թիմում կասկածների տեղիք է տվել։ Կարծում են, որ Միրզոյանը սեփական խաղն է խաղում, թիմ է հավաքում՝ առաջիկա վերադասավորումներին ընդառաջ։

Նրա խորհրդական Վահան Կոստանյանը մեզ հորդորեց ինտրիգ չփնտրել, ինչ վերաբերում է Միրզոյանի բացակայությանը, ապա․ «Նախապես գրաֆիկով այլ բան ուներ այդ ժամին նախատեսված․․․ բայց մշտապես կապի մեջ է եղել խմբակցության ղեկավարի հետ»։ Այսինքն՝ առցանց հետեւե՞լ է։ «Ոչ, նախապես տեղյակ է եղել օրակարգի մասին, նիստից հետո էլ՝ քննարկման արդյունքների մասին»։ Նիստը վարել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, օրակարգի գլխավոր հարցը կրկին ԲՀԿ-ն է եղել․ «Իմ քայլը» ժամանակավոր հրադադար է վերցնում, սպասում են հակառակորդ կողմի քայլերին, որ ըստ այդմ կողմնորոշվեն՝ հանե՞լ ողջ արսենալը, թե՞ ոչ»։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս