ՀԱՂԹՈՂԸ ՄԵԿՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ պարզ դարձավ, թե դեկտեմբերի 3-ին ով կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2011» միջազգային մրցույթում: Ժյուրիի եւ հեռուստադիտողի 50/50 քվեարկության արդյունքում հաղթեց Դալիթա Ավանեսյանը «Welcome To Armenia» երգով: Այն գրել է հենց ինքը` իր ուսուցչուհի Էմմա Ասատրյանի օգնությամբ: Դալիթան խոստովանեց, որ մրցույթի մնացած մասնակիցներին որպես մրցակից չի դիտել, նրանք իր ընկերներն են: Նաեւ հավելեց, որ կցանկանար՝ բոլորն էլ հաղթեին, բայց, ցավալիորեն, կանոնը պահանջում է, որ հաղթողը միայն մեկը պետք է լինի: «Ուրախ եւ հուզված եմ, չգիտեմ` ինչ ասեմ»,-նշեց Դալիթան «Ժողովուրդ»-ի հետ զրույցում: 




Լրահոս