ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գագիկ Ծառուկյանը վեց ժամ է՝ ԱԱԾ-ում է․ ինչ է կատարվում շենքի դիմաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց շարունակում է բազմամարդ մնալ։ Ոստիկանները կրկին սկսել են բերման ենթարկել մարդկանց։ Որպես պատճառաբանություն բերվում է այն հանգամանքը, որ արտակարգ դրություն է, և հավաքներն արգելվում են։

Դրա հետ մեկտեղ շենքի դիմաց շարունակում են մնալ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ, ավագանու անդամներ, կուսակցականներ, որոնք հայտարարում են՝ մնալու են այնքան, քանի դեռ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին հարցաքննում են։ Նշենք, որ հարցաքննությունն ընթանում է 5 ժամից ավելի և որևէ նորություն այս պահին առկա չէ։

Հավելենք, որ Ազգային անվտանգության ծառայությունն այսօր հայտարարություն է տարածել 3 տարբեր քրեական գործերի մասին, որոնք կարող են վերաբերել Գագիկ Ծառուկյանին։

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս