ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Գազամատակարարման աշխատանքներն իրականացնելու համար Եսաման  Ալավերդյանից պահանջում են, որպեսզի վճարի 70.000 դրամ, բայց նա այդքան գումար չունի: Նա զոհված ազատամարտիկի մայր է, միայնակ թոշակառու: Այդ հարցով բազմիցս դիմել է քաղաքապետարան, թաղապետարան, բայց ապարդյուն: Կցանկանայի օրենքն իմանալ, թե զոհված ազատամարտիկի մայրն ինչ արտոնություններից կարող է օգտվել, արդյոք այս դեպքում զեղչային որեւէ համակարգ չի գործում: Խնդրում եմ հնարավորության սահմաններում օգնել: Անահիտ Ալավերդյան, 40 տարեկան, մանկավարժՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 08.07.2005թ. N95-Ն որոշմամբ հաստատված «Բնական գազի մատակարարման եւ օգտագործման կանոնների» 10.2.4 կետի համաձայն` բնակարանների (առանձնատների) ներտնային գազասպառման համակարգերի նախագծման եւ շինհավաքցման աշխատանքներն իրականացվում են դիմողի (բնակչի) միջոցներով:Ներտնային գազասպառման համակարգերի նախագծման եւ շինհավաքցման աշխատանքների իրականացման համար օրենսդրությամբ արտոնություն սահմանված չէ: «ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի ծառայություն«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Օրենքի պահանջը պարզ եւ հստակ սահմանում է, որ բացառություններ լինել չեն կարող: Նկատենք, որ այդչափ հստակ պայման սահմանված է մի կառույցի համար, որը մեր երկրում ամենամեծ դրամաշրջանառություն ունեցողներից է համարվում: Այսինքն` «Հայռուսգազարդ»-ի համար 70.000 դրամի զիջումը կամ դրա մի մասի զեղչումն իրականում գրոշի արժեք չունեցող գումար է: Իսկ նման «շռայլություն» կարելի էր թույլ տալ, քանի որ խոսքը զոհված ազատամարտիկի մոր մասին է: Ավելի անհարմար է, որ արդեն շուրջ 10 տարի բնական գազի մատակարարումը վերականգնած երկրում չի գտնվել որեւէ մեկը, ով Եսաման  Ալավերդյանի բնակարանը գազաֆիկացնելու մասին հոգ տարած լինի:




Լրահոս