ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արթուր Վանեցյանը պատրաստվում է հանդիպել Գագիկ Ծառուկյանին. ինչ է կատարվել երեկ ՀՅԴ գրասենյակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՅԴ գրասենյակում հանդիպում է տեղի ունեցել 5 կուսակցությունների ղեկավարների միջեւ: Armlur.am-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեցին «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ու ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Սաղաթելյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ հանդիպմանը ներկա է եղել «Մեկ Հայաստանը», կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը, «Ազգային օրակարգը» կուսակցության ներկայացուցիչ Արա Հակոբյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամը, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը եւ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Վերջինս մեզ փոխանցեց, որ քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը, եւ քննարկվող հարցերի վերաբերյալ եղել է ընդհանուր փոխըմբռնում: Armlur.am-ի հետ զրույցում Արթուր Վանեցյանը եւս հաստատեց հանդիպման փաստը, հավելելով, որ «Քննարկել ենք ներքաղաքական զարգացումներին վերաբերվող հարցեր, կա ընդհանուր փոխըմբռնում, առաջիկայում կլինի էլի հանդիպումներ: Եթե ունենանք վերջնական որոշում հանդես կգանք պաշտոնական հայտարարությամբ»:

Մեր հարցին, թե արդյոք Արթուր Վանեցյանը հանդիպում է ունեցել ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ, երեկ ԱԱԾ-ում տեղի ունեցած հարցաքննությունից հետո վերջինս ասաց. «Դեռ ոչ, բայց պատրաստվում եմ հանդիպել, դեռեւս հստակ պայմանավորվածություն չկա հանդիպման ժամի եւ վայրի մասին»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում

Սոնա Գրիգորյան




Լրահոս