Բոլոր հեռուստատեսությունները պետք է մոռանան դիմություն-ընդդիմություն եւ սթափության կոչ անեն․ Արթուր Իսպիրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մարդիկ պետք է գոնե մի 20 օր շատ խիստ հետեւեն անվտանգության կանոններին, ու դրանում պետք է օգնեն բոլոր հեռուստատեսություններն՝ անընդհատ իրազեկելով, իրավիճակը ներկայացնելով: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնել է երգիչ Արթուր Իսպիրյանը՝ անդրադառնալով կորոնավիրուս համաճարակին ու դրա կանխարգելման միջոցառումներիիին:

«Ես լիահույս եմ, որ շատ շուտով այս համաճարակը կհաղթահարենք: Մեր ազգն այնպիսի դժվարությունների միջով է անցել՝ սա ինչ է, որ սրա միջով չանցնի: Մոռացել եք 90-ական թվականները, թե ինչերի միջով ենք անցել: Կարծում եմ սա այնպիսի բան է, որ կախված չէ պետությունից, այլ կախված է անհատներից, ամեն մեկն իր վրա պետք է վերցնի պատասխանատվություն եւ մասնակցի այս պայքարին: Հակառակ դեպքում մենք չենք կարող հաղթահարել: Այս իտալական մոտեցումը, որ մեզ վիրուս չի կպնի, գնանք մի հատ կոֆե խմենք, սխալ է: Բոլոր հեռուստեսությունները, ռադիոները պետք է մոռանան դիմություն-ընդդիմություն եւ միանան մարդկանց սթափեցնելու գործին»,-ընդգծում է նա:
Հարցին` արդյոք գոհացնո՞ւմ է համաճարակային այս օրերին Երեւանի մաքրությունն ու աղբահանությունը: Նա պատասխանել է. «Այս պարագայում ես հիմա մեծ շնորհակալություն եմ հայտնում աղբահանության աշխատակիցներին, քանի որ արդեն քանի ամիս է այս ճգնաժամի մեջ լարված պայմաներում աշխատում են: Ես հետեւում եմ ու կարող եմ ասել, որ շատ լավ են աշխատում: Կոչ եմ անում մեր քաղաքացիներին, որպեսզի պահպանեն սանիտարահիգիենիկ մաքրության պայմանները, նամանավանդ շինանյութի աղբը տանից դուրս հանել ինչպես կարգն է, ոչ թե բերել լցնել սովորական աղբամանների մեջ, եթե անգամ մի օրվա ընթացքում երեք անգամ տանեն թափեն, էլի քիչ կլինի, չի մաքրվի: Դա նկատվում է հատկապես նորակառույց շենքերի տարածքում : Այսինքն` մարդիկ հազարավոր դոլարներ ծախսում են իրենց բնակարանները նորոգելու համար, բայց մի քանի հազար դրամ խնայում են, որպեսզի կանչեն համապատասխան մեքենաներ իրենց աղբը հեռացնելու համար»:
Ըստ մեր զրուցակցի ` շինանյութ թափելը մեր աղբահանության աշխատակիցների գործի մեջ չի մտնում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս