Պարտադիր ձեր հարազատներից, ընկերներից մեկը պետք է մահանա՝ նոր հասկանաք․ Էդուարդ Զորիկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Դիմակ չկրողները կամ քիթը բաց կրողներ, Աստված չանի, իհարկե, որ ընկնենք վիրահատական սեղանին, եթե իրենց վիրահատող բժիշկը քիթը բաց վիրահատի, եւ եթե դրա հետեւանքով ինչ-որ վարակներ, բարդություններ ունենան, ես պատկերացնում եմ ինչ բառերով կհայհոյեն այդ բժշկին կամ վիրաբույժին: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել երգիչ, երգահան Էդուրադ Զորիկյանը՝ անդրադառնալով կորոնավիրուս համավարակին եւ նրա հետեւանքներին:

«Մարդիկ իրենք իրենց առողջության մասին չեն մտածում, սա տգիտության վերին աստիճանն է: Մենք պետք է մի բան հասկանանք, որ Հայաստանի Հանրապետության տնտեսության վիճակը հետաքրքրում է Կառավարությանն ու համապատասխան ոլորտի նախարարներին: Այսօր մեր շտապօգնության համարներն այնքան զբաղված են, որ 15 րոպե կանչ չես կարողանում գրանցել, մտնում ես հիվանդանոց, տեսնում ես այնտեղ բժիշկների լարված աշխատանքը, սարսափում ես: Բոլոր այն մարդիկ, ովքեր ասում են ՝ սուտ է,  նման բան չկա, սարքած է, լեզուս էլ չի պտտվում ասել, որ պարտադիր է Ձեր հարազատներից, ընկերներից մեկը մահանա, նոր հասկանանք, որ դա ռեալ հիվանդություն է: Ուրեմն, որ հայ մարդ է մահանում, դա ոչինչ, պարտադիր է, որ ընկերը, կուսակիցը, բարեկամը  մահանա՝ նոր հավատանք: Անեծքի պես թող չհնչի, բայց պարտադիր է, որ նման բան լինի, որ հասկանան »,-նշում է նա:

Էդուրարդ Զորիկյանի կարծիքով, եթե մեկ ամսով եւս երկարաձգվի արտակարգ դրությունը, ուրեմն դրա կարիքն իսկապես կա, իսկ հիմքերն առողջական են, քանի որ տնտեսությունը հետեւանքն է այս ամենի:

Լիդա Եղիազարյան




Լրահոս