Արման Նշանյանը դարձավ 42 տարեկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 12-ը Արման Նշանյանի ծննդյան օրն է։ Դերասան, օպերային երգիչ, տենոր Նշանյանը ծնվել է 1978 թվականին Երևանում։

1980 թվականին տեղափոխվել է Լոս Անջելես։ 1998 թվականին ավարտել է Լոս Անջելեսի «Howard Fine Acting» ինստիտուտը, 2002 թվականին՝ Ստելլա Ադլերի դերասանական ակադեմիան և Էրիկ Մորիսի դերասանական ինստիտուտը և դարձել Լի Ստրասբուրգի անվան «Դերասանի ստուդիայի» ցմահ անդամ։

2003-2007 թվականներին սովորել է Վիեննայի կոնսերվատորիայի օպերային բաժնում, 2007-2012 թվականներին` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային բաժնում։

2011 թվականից երգում է Հայաստանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։

Մասնակցել է բազմաթիվ համերգային ծրագրերի Հայաստանում և արտերկրում։

2012 թվականին նկարահանվել է Արմենիա հեռուստաընկերության «Եղբայրներ» հեռուստասերիալում։




Լրահոս