
Այսօր Ազգային ժողովում ժամը 16:00-ին պետք է տեղի ունենար ԱԺ խորհրդի նիստը։ Սակայն տեղեկացանք, որ նիստը չի կայացեռլ, քանի որ քվորում չի եղել: Նիստի ժամանակ պետք է հաստատվեր վաղը մեկնարկող քառօրյայի օրակարգը։
Տեղեկացանք, որ նիստին ԲՀԿ-ից ներկա չեն եղել Միքայել Մելքումյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը, իսկ ԼՀԿ-ից Էդմոն Մարուքյանը: Հավելենք,ո ր ԱԺ նախագահի որոշմամբ ժամը 18:00-ին կրկին խորհրդի նիստ կհրավիրվի։