ՖՈՏՈ. ԲՀԿ-ականները հերքում են՝ որևէ գրություն չեն ստորագրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ազգային անվտանգության ծառայությունը երկու տեսանյութ էր հրապարակել՝ կապված ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկության հետ: Խուզարկության ժամանակ գտնվել են նաև փաստաթղթեր, որտեղ պատգամավորները հավատարմության երդում են տալիս ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին՝ ասելով, թե պատրաստ են անգամ մանդատը վայր դնել, եթե համապատասխան թվով ձայներ չբերեն: Այսպիսի դիմում առկա է նաև Նաիրա Զոհրաբյանի մասով, որտեղ վերջինս անգամ իր դստեր անունով է երդվում: ArmLur.amգրել էր, որ  պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հերքում է, թե նման դիմում է ներկայացրած եղել և մեզ հետ զրույցում հայտարարել է, թե պատրաստվում է դիմել դատարան:Սակայն Սերգեյ Բագրատյանը միակը չէ, որ հերքում է և հայտարարում, թե նման բան չի եղել:

Մասնավորապես Նաիրա Զոհրաբյանը հայտնում է. « Իմքայլական պատգամավորները, իրար հերթ չտալով, որպես դարի «չեպե»` տարածում են ինձ վերագրվող ինչ-որ տեքստ, որով ես, իբր, խոստանում եմ մանդատս վայր դնել, եթե անեմ թիմի շահերին հակասող էմոցիոնալ հայտարարություն: Ես չգիտեմ` դա ում ֆանտազիան է, սակայն ողջ կյանքում իմ բոլոր ելույթները եղել են հրապարակային, ու ես թաքուն թղթեր գրելու ավանդույթ չունեմ: Տարածվող թղթի կտորը էժանագին ապատեղեկատվություն է, և եթե չալարեմ, երևի դիմեմ հայրենի միլիցիային: Շնորհակալություն մեր հարազատ ԱԱԾ-ին, երկիրը КВН-ի վերածելու և մեզ այդքան զվարճացնելու համար»:

Իսկ ահա Տիգրան Ուրիխանյանը, որն այժմ չի հանդիսանում կուսակցության անդամ, նշում է. «Այսօր ԱԱԾ֊ն տեսանյութ է հրապարակել, որում ներկայացնում է ինձ հետ կապված մի գրություն՝ կապելով այն 2017 թվականի ընտրությունների հետ։ Առաջարկում եմ `մինչ բարի համբավս ստվերելու փորձեր անելը ԱԱԾ֊ում աշխատող գրագետ մարդկանց ստուգել նյութը։

Կոնկրետ ՝ 2017 թվականին չի եղել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակ», ինչպես գրված է գրության մեջ, այլ եղել է«Ծառուկյան դաշինք»-ի ցուցակ, որի կազմում եղել եմ, որպես դաշինքի մաս հանդիսացող «Ալյանս» կուսակցության նախագահ։ Հորդորում եմ ԱԱԾ-ին արագ վերացնել և հերքել տեսանյութից բարի համբավս ստվերելու տպավորություն թողնող դրվագը։ Իսկ նշյալ գրության մեջ, մասնավորապես, գրված խոսքերը առիթն օգտագործելով նորից կրկնում եմ՝ պարտավորվում եմ պատվով աշխատել թիմիս, կուսակցությանս ու հայրենիքիս առաջընթացի համար անմնացորդ ձևով, ինչն էլ միշտ արել եմ»։




Լրահոս