ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես ԱԺ շենքի մոտից բերման ենթարկվեց Ռոման Ամոյանը. քանի հոգի է մինչ այժմ տարվել ոստիկանություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր վաղ առավոտից խորհրդարանում քննարկվում էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությունը՝ Ազգային Ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, վերջինիս որպես մեղադրյալ ներգրավելու եւ մեղադրանք առաջադրելու, ինչպես նաեւ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ։ Միջնորդությունների քննարկմանը զուգահեռ Ազգային ժողովի շենքի դիմաց էին հավաքվել Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամներ, համախոհներ:

Սակայն ինչպես հայտնի է, արտակարգ դրության պայմաններում հավաքներն արգելվում են, և ոստիկաններն այնտեղից բերման էին ենթարկում քաղաքացիների, կազմում վարչական արձանագրություն: Եվ ահա, ոստիկանութան տվյալների համաձայն, այսօր ժամը 13:30-ի դրությամբ ոստիկանության բաժիններ են բերման ենթարկվել 154 քաղաքացի:

Նկատենք, որ 154 քաղաքացիներից մեկն էլ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ, Եվրոպայի առաջնությունների կրկնակի չեմպիոն, Պեկինի ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամոնյանն էր։ Նա եկել էր ԱԺ շենքի մոտ իր զորակցությունը հայտնելու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: Ռոման Ամոյանին բոլորն են հիշում հատկապես 2015 թվականին տեղի ունեցած Եվրոպական խաղերից հետո: Նա այն քիչ մարզիկներից մեկն էր, որ համաձայնվել էր գնալ Բաքու և այնտեղ գոտեմարտել էր անգամ ադրբեջանցի մարզիկի հետ:

Հավելենք, որ Երևանի փոխոստիկանապետ գնդապետ Արթուր Խուդինյանը լրագրողներին ասել էր, թե բոլորին զգուշացրել են, ժամանակ են տվել ՝ հեռանալ հավաքի վայրից, չեն ենթարկվել օրինական պահանջին, տարվել են ոստիկանական բաժիններ։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս