ՖՈՏՈ․ Վախ կա․ ինչ է պատահել երգիչ Մգեր Արմենիային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Մգեր Արմենիան ինստագրամյան իր էջում լուսանկարներ էր հրապարակել, որտեղ երգչի քիթը վիրակապված էր: Ինչն էլ մեծ անհանգստություն էր առաջացրել վերջինիս երկրպագուների մոտ:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է երգչի  հետ զրույցում փարատել նրա երկրպագուների անհանգստությունը՝ պարզելով, թե ինչ է պատահել նրան եւ որն է եղել վիրահատության պատճառը:

Վերջինս մեզ հետ զրույցում նշել է. «Ունեի քթի միջնապատի խնդիր, որի հետեւանքով առաջացել էին շնչառական խնդիրների, այդ իսկ պատճառով դիմեցի վիրահատության, քանի որ լավ չէի շնչում»:

Երգչիը մեզ հետ զրույցում շնորհակալություն է հայտնում իր երկրպագուներին անհանգստության համար, եւ խոստանում է, որ շուտափույթ կերպով կապաքինվի եւ նոր երգեր կնվիրի նրանց:

Անդրադառնալով կորոնավիրուս համավարակին՝ Մգեր Արմենիան նկատում է, որ մարդիկ սկսել են այլ աչքերով նայել հիվանդությանը եւ հնարավորինս պահպանել անվտանգության կանոնները:

«Մարդիկ մտահոգված են, վախ կա իրենց մեջ, որպեսզի չվարակվեն»,-հավելում է նա:

Լիդա Եղիազարյան




Լրահոս