Սիրով հրավիրում ենք ձեզ լուսաբանելու «Սահմանափակման մեջ, սակայն անսահմանափակ Սփյուռքի շնորհիվ» թեմայով առցանց քննարկումը, որը տեղի կունենա հունիսի 18-ին (հինգշաբթի)` ժամը 20:00-ին։
Բանախոսներն են՝
Զարեհ Սինանյան՝ ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար
Նադյա Գործունյան՝ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) Ֆրանսիայի և ՀԲԸՄ Եվրոպայի նախագահ
Ռուբեն Վարդանյան՝ IDeA հիմնադրամի համահիմնադիր, ՖԱՍՏ հիմնադրամի համահիմնադիր և խորհրդի անդամ
Վարուժան Ներսեյան՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Քննարկման լեզու՝ անգլերեն: Կապահովվի հայերեն համաժամանակյա թարգմանություն:
Մասնակցության համար խնդրում ենք նախապես գրանցվել այստեղ:
Քննարկման մոդերատոր՝ Սառա Անջարգոլյան, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար:
Եթե ունեք հարցեր քննարկման բանախոսներին, կարող եք ուղարկել մինչև քննարկման սկիզբը [email protected] էլ. հասցեին։