Հուլիսի 28-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 28-ին` ժամը 12:30-ին, առողջապահության նախարարության Կոլեգիայի դահլիճում (Կառավարական տուն N 3) տեղի կունենա Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված մամուլի ասուլիս:

Բանախոսներ` առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյան, Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն Ստեփան Աթոյան, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյան:

Տեղեկացնենք նաև, որ Հեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակներում Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը նախատեսում է վիրուսային հեպատիտներ Բ-ի և Ց-ի, ինչպես նաև ՄԻԱՎ-ի և սիֆիլիսի հետազոտություններ անցկացնել։

Նշված բոլոր հետազոտությունները կիրականացվեն ԻՀԱԿ շարժական բուժախտորոշիչ կլինիկայում` ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՆԱՆՈՒՆ: Հետազոտությունների վերաբերյալ պատասխանները կարող եք ստանալ 15-20 րոպեի ընթացքում։

Ասուլիսից հետո մեր բանախոսները, առողջապահության նախարարության ղեկավար կազմը միանալու են ակցիային և շարժական լաբորատորիայում ևս անցնելու են հեպատիտ Ց-ի թեստավորում:

Հանրային միջոցառումը կանցկացվի Երևանի Ազատության հրապարակում (Առնո Բաբաջանյանի արձանին հարող տարածքում) հուլիսի 28-ին՝ ժամը 13։00-20։00-ն։




Լրահոս