որոշվել են, թե ովքեր են լինելու Մայքլ Ջեքսոնի բժշկի երդվյալ ատենակալները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ում որոշվել են երդվյալ ատենակալները, ովքեր պետք է քննեն Մայքլ Ջեքսոնի չկանխամտածված սպանության մեջ մեղադրվող բժշկի գործը: Ինչպես փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, թեկնածուները  370-ն էին, արդյունքում ընտրվել է 12 մարդ`  7 տղամարդ, 5 կին: Երդվյալներից մեկը աֆրոամերիկացի է:Ավելի վաղ ամերիկացի դատավոր Մայքլ Պաստորը, ով քննում էր «փոփ երաժշտության արքայի» չկանխամտածված մահվան մեջ մեղադրվող սրտաբան Կոնրադ Մյուրեի գործը, դատաքննության սկիզբը մայիսի 9-ից տեղափոխել էր հոկտեմբեր: Ջեքսոնը մահացել էր 2009թ. հունիսին` 51 տարեկանում: Հետաքննության տվյալներով` մահը վրա էր հասել ուժեղ ներգործող ղեղամիջոցի չափաքանակը գերազանցելու արդյունքում: news.am




Լրահոս