ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ericsson-ը և Team Telecom Armenia-ն Հայաստանում կկառուցեն աշխարհի լավագույն ցանցերից մեկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Team Telecom Armenia և Ericsson ընկերությունները այսօր ստորագրել են համագործակցության հուշագիր, որը նոր էջ է բացում Հայաստանի հեռահաղորդակցության և թվային ծառայությունների մատուցման շուկայում։

Հեռահար ստորագրումից հետո Ericsson ընկերության տարածաշրջանային ղեկավար(Հայաստան, Վրաստան, Ուկրաինա) Յարոսլավ Նիցակը շնորհավորհանքի խոսք ասաց, մասնավորապես նշելով,- «Մենք ուրախ ենք մտնելու համագործակցության փուլ TEAM  Telecom Armenia-ի հետ և աջակցել՝ բերելով նորարար ծառայություններ և լուծումներ Հայաստան։ Ձեր երկիրը ունի տեխնոլոգիական զարգացման  մեծ պոտենցիալ, իսկ մեր համագործակցությունը կարող է բացել թվային վերափոխման նոր ուղիներ նորարարությունների ներդրման միջոցով։ Այս օրերին ցանցերի որակն ու հուսալիությունը դարձել են դրանց կարևորագույն բնորոշիչը։ Էրիքսսոնը, որպես տեխնոլոգիական առաջատար, պատրաստ է կիսվել իր փորձառությամբ կառուցելու համար հզոր և հուսալի ցանցային համակարգ, որի շնորհիվ բաժանորդները կստանան առաջատար ծառայություններից օգտվելու լավագույն հնարավոր տարբերակը»։

Հայկ Եսայանը շնորհակալություն հայտնեց , նշելով, որ վաղվա առաջադեմ լուծումների ներդրումը Հայաստանում վստահաբար պետք է ծառայի բաժանորդներին տարիներ շարունակ և ապահովի սպառողին մշտապես համահունչ քայլել աշխարհի ամեն օր փոփոխվող տեխնոլոգիական առաջընթացի պայմաններում։

«Հատկանշական է, որ դեռ 11 տարի առաջ, մենք առաջին համագործակցությունը հենց Էրիքսսոնի հետ սկսեցինք, և այսօր էլ նորաստեղծ կազմակերպությունը սկսում է առաջին համագործակցությունը նույն Էրիքսսոնի հետ։ Վստահ եմ՝ Team-ը Էրիքսսոնի օգնությամբ կկառուցի աշխարհի լավագույն ցանցերից մեկը», – նշել է Հայկ Եսայանը։

Հուշագիրը ենթադրում է երկարատև համագործակցություն նոր սերնդի ցանցերի, IoT ծառայությունների ներդրման և նպատակային կառավարման և մի շարք այլ ուղղություններով, ինչպես նաև տրամադրվելու է տեխնոլոգիական և մասնագիտական օժանդակություն հենքային, ռադիո և տրանսպորտային ցանցերի կառուցման կառավարման ուղղություններով և Հայաստանում LTE Advance Pro նորագույն ցանց կառուցելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս