ՖՈՏՈ․ Ինչ վնասներ է հասցրել հրդեհը «Խոսրովի անտառ» պետական արգելոցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ հրդեհ էր բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի «Խաչաձոր» տեղամասում:
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի աշխատակիցների և ԱԻՆ հրշեջ փրկարարների աջակցությամբ հրդեհը հանգցվել է երեկոյան ժամը 20:00-ին, որի բռնկման պատճառը եղել է կայծակը: Այս մասին հայտնում են «Խոսրովի անտառ» պետական արգելոցից։

Մոտավորապես այրվել է 4,5 հեկտար տարածք (գիհու նոսրանտառ): Իրավիճակը ամբողջովին գտնվում է վերահսկողության տակ:Ներկա պահին արգելոցում իրականացվում են հետմարման աշխատանքներ:




Լրահոս