ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գոնե մեկ ապացույց չի ներկայացվել, որ Ծառուկյանը կաշառք է տվել կամ ուրիշին է ասել, որ տա․ պաշտպան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպանները դատարանում նրա կալանավորման միջնորդությունը քննելիս ներկայացրել են մի քանի խիստ էական հանգամանքներ։ Միջնորդության քննության ավարտից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Գ.Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը։ Նրա ներկայացմամբ, այդ կարևոր հանգամանքներից մեկն այն է, որ ԱԺ ներկայացված միջնորդության բովանդակության մեջ ձևակերպված արարքը խիստ էական տարբերվում է այն արարքից, որը ներկայացվել է դատարան։

«Սա խիստ կարևոր է։ Երբ գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացնում Ազգային ժողով, պետք է հիմնավորի, որ, այո, այս արարքի պարագայում անձին անձեռնմխելիությունից զրկելու անհրաժեշտություն է առկա։ Բայց պարզվում է, որ այլ ձևակերպումներով ստանում են համաձայնություն, իսկ դատարան են ներկայացնում այլ ձևակերպմամբ արարք», – նշեց փաստաբանը:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս