Հունիսի 20-ին, ժամը 08։00-ին Խոսրովի անտառ պետական արգելոցում անտառտնտեսության աշխատակիցները
վերսկսել են հետախուզման աշխատանքները։
Ծխացող օջախներ չեն նկատվում։
Հունիսի 19-ին, ժամը 05։30-ին վերսկսվել են Խոսրովի անտառ պետական արգելոցի առաջին անցակետից դեպի
«Քյուսուս» տանող հատվածի հրդեհաշիջման աշխատանքները։
Դեպքի վայրում են գտնվում 86 փրկարար ծառայող, արգելոցի 16 աշխատակից, ինչպես նաև՝ 3 հիմնական, 1
ամենագնաց, 1 կապի համար նախատեսված հատուկ և 6 փրկարարական ավտոմեքենաներ։
Հրդեհի վայրում պարբերաբար իրականացվում է օդային հետախուզություն արգելոցի անօդաչու թռչող սարքի
միջոցով։