Որ ոլորտի ներկայացուցիչները 2-րդ անգամ կստանան սոցիալական աջակցություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը հայտարարություն է տարածել այն մասին, որ հակաճգնաժամային 20-րդ միջոցառման շրջանակում առավել տուժած 12 ոլորտների 37.000 աշխատակիցներ 2-րդ անգամ կստանան սոցիալական աջակցություն։

«Հակաճգնաժամային 20-րդ միջոցառման շրջանակում առավել տուժած 12 ոլորտների 37.000 աշխատակիցներ 2-րդ անգամ կստանան սոցիալական աջակցություն, այս անգամ յուրաքանչյուրը 68.000 դրամ՝ անկախ աշխատավարձի չափից, ծրագրի բյուջեն 2.5 միլիարդ դրամ: Աջակցությունը ստանալու դիմումը https://dimum.ssa.am/ կայքում հասանելի կլինի հունիսի 22-ից: Գումարը փոխանցվելու է բացառապես շահառուների բանկային քարտերին: Ստորև ներկայացնում եմ ոլորտների ցանկը, աշխատակիցների քանակը և տնտեսական գործունեության տեսակի դասակարգիչները». 1) (I55) Հանրային սնունդ – 22157 աշխատակից (ռեստորան, սրճարան, բառ և այլն) 2) (I56) Հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ – 6010 աշխատակից 3) (N79) Զբոսաշրջային ծառայություններ – 2464 աշխատակից 4) (R93.1) Սպորտի բնագավառում գործունեություն – 2066 աշխատակից (սպորտային ակումբներ, լողավազաններ և այլն) 5) (P85.1) Նախադպրոցական կրթություն – 1040 աշխատակից 6) (R92.00.1) Խաղատների գործունեություն – 1039 աշխատակից (այս ոլորտի աշխատակիցներին աջակցությունը տրվում է առաջին անգամ, գործունեությունը պարետի որոշմամբ արգելված է) 7) (R93.2) Զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն – 924 աշխատակից (բիլիարդ, բոուլինգ, սեղանի թենիս, զիփլայն և այլն) 8) (P85.5) Կրթական գործունեություն մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում – 341 աշխատակից (նաև վարորդական դպրոց, հաշվապահական, օտար լեզուների և համակարգչային դասընթացներ) 9) (N77) Ավտոմեքենաների և այլ առարկաների վարձույթ – 283 աշխատակից 10) (M74.2) Լուսանկարչության բնագավառում գործունեություն – 235 աշխատակից 11) (R90) Ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն – 226 աշխատակից 12) (J59.14.0) Կինոթատրոնների գործունեություն – 140 աշխատակից,- հայտարարել է Նաիրի Սարգսյանը։




Լրահոս