«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը պարգևատրեց իր ներկայության մարզերի առողջապահական հաստատությունների 500 աշխատողի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բժշկական աշխատողի օրվա» կապակցությամբ «ԳեոՊրոՄայնինգ» միջազգային հանքարդյունաբերական ընկերությունների դիվերսիֆիկացված խումբը, որոշում կայացրեց պարգեւատրել իր ներկայության մարզերի 500 բուժաշխատողի։

Ընկերությունը ամեն օր պայքարում է համաճարակի դեմ՝ համագործակցելով առողջապահական հաստատությունների հետ, պահպանելով պարետատան բոլոր որոշումները եւ պահանջները : Ընկերությունը նաեւ պայմանավորվածություն է ձեռք բերել առաջատար լաբորատորիաների հետ եւ իր սեփական միջոցներով իրականացնում է ընկերության աշխատողների լայնածավալ թեստավորում։

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերության նախագահ Ռոման Խուդոլիյ.

«Սիրելի՛ բուժաշխատողներ, ընդունեք մեր շնորհավորանքները Ձեր մասնագիտական տոնի առթիվ: Երկար ժամանակ բուժաշխատողները՝ բժիշկները, բուժքույրերը, բժշկական հաստատությունների վարչական մասի աշխատողները, շտապօգնության անձնակազմի վարորդներն ու բժիշկները, լաբորատորիաների եւ դիսպանսերների աշխատակիցները գտնվում են համավարակի չհայտարարված պատերազմի առաջնագծում: Դուք արժանապատվորեն ընդունեցիք այս մարտահրավերը: Դուք պայքարում եք համավարակի դեմ ՝ փրկելով միլիոնավոր մարդկանց կյանքը՝ միեւնույն ժամանակ վտանգելով ձերը:

Եվ սա ոչ միայն մեր գնահատականն է առողջապահության աշխատողներին, այլեւ պարզապես փորձ է վերադարձնել ձեզ մարդասիրության մի մասը, որը դուք այսօր տալիս եք հասարակությանը։ Ես խոնարհվում եմ ձեր առջեւ՝ ձեր մատուցած ծառայության, պրոֆեսիոնալիզմի եւ նվիրվածության համար, որով դուք կատարում եք ձեր պարտականությունը»։

Կորոնավիրուսային վարակի պատճառով կարանտինային միջոցառումների անհրաժեշտությամբ պայմանավորված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը, որի հայաստանյան ակտիվներում աշխատում է շուրջ 2500 մարդ, սանիտարական կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու եւ վիրուսի տարածմանը հակազդելու նպատակով պարբերաբար լրացուցիչ միջոցներ է ձեռնարկում։ Սանիտարահիգիենիկ կանխարգելման նպատակով ընկերության ձեռնարկություններում համաճարակային իրավիճակը շուրջօրյա վերահսկվում է։ Հիվանդության կանխարգելման եւ ժամանակին հայտնաբերման նպատակով ծառայությունների գործունեությունը համակարգվում է մեկ կենտրոնից։ Բուժաշխատողները ավելացրել են այցելությունների եւ քննությունների քանակը: Ընկերության ձեռնարկություններն ապահովված են ախտահանիչ միջոցներով, ոչ կոնտակտային ջերմաչափերով եւ անհատական բժշկական պաշտպանիչ միջոցներով: Պարբերաբար կատարվում է տրանսպորտի եւ աշխատատեղերի կանխարգելիչ ախտահանում։

Ընկերությունը իրականացնում է նաեւ հակաճգնաժամային հումանիտար եւ սոցիալական ծրագրեր, որի ընդհանուր բյուջեն գերազանցում է 60 մլն դրամը: Մասնավորապես, ընկերության կողմից երկու ամիս շարունակ 60 տոննա սննդամթերք տրամադրվեց ազդակիր համայնքների 2 600 ընտանիքների , որոնք չունեն մշտական աշխատանք: Ընկերությունը նաեւ ֆինանսական օգնություն տրամադրեց Մեծ հայրենական պատերազմի մասնակիցներին եւ Արցախյան պատերազմում զոհված մարտիկների ընտանիքներին :

Երեխաների պաշտպանության օրվա առթիվ իրականացվեցին երեխաների առողջության պահպանմանը ուղղված մի շարք ծրագրեր, մասնավորապես, «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը ֆինանսական օգնություն ցուցաբերեց ընկերության ազդակիր համայնքների հաշմանդամություն ունեցող 160 երեխաների՝ դեղեր գնելու նպատակով (Գեղարքունիքի, Արարատի եւ Սյունիքի մարզերում): Ընկերության մշտական ուշադրության կենտրոնանում են նաեւ հեմատոլոգիական եւ նյարդաբանական հիվանդություններ ունեցող երեխաները։




Լրահոս