ԳեոՊրոՄայնինգի մաս կազմող ԶՊՄԿ-ն եռապատկել է հարկային մուտքերը Հայաստանի պետական բյուջե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2022թ.-ի երեք եռամսյակների արդյունքներով ԳեոՊրոՄայնինգի մաս կազմող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Հայաստանի Հանրապետության հարկատուների շարքում կրկին առաջատարն է։ ԶՊՄԿ-ն հաշվետու ժամանակահատվածում հանրապետության պետբյուջե է վճարել ավելի քան 129 մլրդ դրամ տարբեր տեսակի հարկեր, ինչը 304%-ով գերազանցում է 2021 թվականի ցուցանիշը (42,3 մլրդ դրամ): Ընդ որում, շահութահարկի վճարումների ծավալն աճել է ավելի քան երեք անգամ՝ մինչև 32,3 մլրդ դրամ։
Պետական բյուջե հարկային մուտքերի զգալի աճին նպաստել են հետևյալ գործոնները. ԶՊՄԿ-ի կողմից արտադրվող ապրանքների ինքնարժեքի աճը միջազգային շուկաներում, պետության կողմից խտանյութի արտահանման վրա նոր տուրքի սահմանումը, ինչպես նաև արտադրական գործընթացների և ծախսերի օպտիմալացումը և ԶՊՄԿ-ի արտադրողականության բարձրացումը:

Ռոման Խուդոլի, ԳեոՊրոՄայնինգ ընկերությունների խմբի նախագահ. «Չնայած պղնձի և մոլիբդենի համաշխարհային գների որոշակի անկմանը, տարեկան կտրվածքով գների դինամիկան դրական է: Բացի այդ, ակտիվի շահութաբերության բարձրացման էական գործոն է հանդիսացել արտադրական գործընթացների, արտադրական ծախսերի օպտիմալացումը և ձեռնարկությունում մրցութային ընթացակարգերի ներդրումը:Դինամիկ աճող տնտեսական և արտադրական ցուցանիշների ձեռքբերմանը զուգընթաց խնդիր է դրվել ապահովել ընկերության բնապահպանական պատասխանատվության բարձր մակարդակ, պատրաստակամություն կիրառելու ամենաարդյունավետ միջոցներ շրջակա միջավայրի վրա արտադրական գործունեության բացասական ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար: Բիզնեսի բնապահպանական պատասխանատվության բարձր մակարդակի հասնելու համար, արտադրության օպտիմալացմանը զուգընթաց, մենք աշխատում ենք բարելավելու կայուն զարգացման կորպորատիվ քաղաքականությունը՝կիրառելով միջազգային ստանդարտներ և գործելակերպ:

Ընդհանուր առմամբ, ԶՊՄԿ-ի ողջ աշխատանքային թիմն այս տարի լուրջ միջոցներ ձեռնարկեց, որոնք պսակվեցին հաջողությամբ։ Այս կապակցությամբ իմ երախտագիտությունն եմ հայտնում ԶՊՄԿ-ի ողջ անձնակազմին, ովքեր մեծ ներդրում ունեցան ձեռնարկության գործունեության նման դրական արդյունքների ապահովման գործում»։




Լրահոս