ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը մեկնարկում է «Միացի՛ր մեծ մրցավազքին» անկանխիկ գործարքներ իրականացնելու արշավ:
Արշավին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. սեպտեմբերի 22-ը ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի թողարկած Visa քարտերով կատարել ընդհանուր 300 հազարից մինչև 1 մլն դրամի սահմանում նվազագույնը 30 անկանխիկ վճարում:
Ըստ կատարված վճարումների չափի, հնարավոր է ստանալ՝
• 300,000 ՀՀ դրամ և ավելի (կամ համարժեք արտարժույթի) անկանխիկ վճարում կատարելու դեպքում նշված նվերներից որևէ մեկը՝ Xiaomi Redmi ապրանքանիշի Power bank,
նոթբուքի համար նախատեսված պայուսակ,
web տեսախցիկ,
• 500,000 ՀՀ դրամ և ավելի (կամ համարժեք արտարժույթի) անկանխիկ վճարում կատարելու դեպքում նշված նվերներից որևէ մեկը՝
JBL ապրանքանիշի բարձրախոս,
Marshall ապրանքանիշի ականջակալ,
նոթբուքի համար նախատեսված ուսապարկ,
• 1,000,000 ՀՀ դրամ և ավելի (կամ համարժեք արտարժույթի) անկանխիկ վճարում կատարելու դեպքում նշված նվերներից որևէ մեկը՝
AirPods ականջակալ,
Samsung Earbuds Plus ականջակալ,
JBL ապրանքանիշի բարձրախոս:
Նշված պայմաններով գործարքներ կատարելուց անմիջապես հետո անհրաժեշտ է գրանցվել https://acba.am/visa-promo հարթակում ՝ նվերներից որևէ մեկն ընտրելու համար: Նվերների քանակը սահմանափակ է:
Քարտից քարտ փոխանցումները, ինտերնետային գործարքները (բացառությամբ հայաստանյան բանկերի կողմից սպասարկվող առցանց հարթակներում կատարված վճարումները), կոմունալ վճարումները, էլեկտրոնային դրամապանակների միջոցով կատարվող գործարքները և բջջային օպերատորների գրասենյակներում կատարվող վճարումները չեն համարվի գործառնություններ:
Անկանխիկ վճարումների կատարումը ոչ միայն խնայում է Ձեր ժամանակը, այլ նաև հեշտ է, արագ ու ապահով:
Բոլորիդ մաղթում ենք հաճելի և շահավետ գնումներ:
Արշավի մյուս մանրամասներն ու բացառությունները՝ այստեղ:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Բանկի շուրջօրյա գործող հեռախոսահամարներով (010 31 88 88, 010 31 99 99) կամ հաղորդագրություն գրել Բանկի ֆեսյբուքյան էջին:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: