Հենց նոր Հայաստանի Հանրապետության Վարչական դատարանը բավարարեց Արամ Մամիկոնյանի հայցը և ամբողջությամբ անօրինական ու անվավեր ճանաչեց նրան ՀՀ Հաշվեքննիչ պալատի Իրավաբանական վարչության պետի պաշտոնից ազատելու մասին Լևոն Յոլյանի հրամանը: Դատարանը նաև պարտավորեցրեց Լևոն Յոլյանին հատուցել Արամ Մամիկոնյանին պատճառված բոլոր վնասները։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոսին Լևոն Յոլյանը աշխատանքից ազատել էր Արամ Մամիկոնյանին, իսկ վերջինս դիմել էր դատարան, ինչն այսօր ավարտվեց Արամ Մամիկոնյանի հաղթանակով։