
Թուրք-իրանական սահմանին Իրանի կողմից բացված կրակի հետևանքով թուրքական բանակի մի զինծառայող է զոհվել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ Գրում է ermenihaber.am կայքը։
Հայտարարության համաձայն՝ զինծառայող Ռեջեփ Դուրանը վիրավորվել է հունիսի 23-ին Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանում պահակապարեկային ծառայություն իրականացնելիս։ Նա տեղափոխվել է հիվանդանոց, բայց բժիշկներին չի հաջոցվել փրկել վիրավորվածի կյանքը