Տիգրան Ուրիխանյանը միացավ ԲՀԿ ստորագրահավաքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ալյանս» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ՍԴ դիմելու գործընթացին: Դրանում ասված է:

«2015 թվականին հիմնադրված «Ալյանս» ցենտրիստական կուսակցության երիտասարդական թևի հասարակայնության հետ կապերի պատասխանատուի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Գաբրիելյանը, պաշտոնապես պատասխանելով ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար մեծարգո պարոն Գ. Գորգիսյանին, հայտնում է, որ «Ալյանս» կուսակցությունը, որպես իրապես ընդդիմադիր քաղաքական ուժ, գոհունակություն է հայտնում, որ ԱԺ-ում իր ներկայացուցիչ պատգամավորի մեկնաբանություններն զգոնության ու սթափության աստիճանի ազդեցություն ունեցան «Լուսավոր Հայաստանի» մեր չափազանց հարգելի գործընկերների համար, և հարգարժան պարոն Գորգիսյանը, չպատասխանելուվ Միքայել Մինասյանին, որն անվանել էր Էդմոն Մարուքյանին պսևդոիրականության ստրուկ, ինչ-որ պատասխաններ էր գրել իրենց չափազանց հարգալից ու կոռեկտ քննադատած պատգամավորին, հայտարարեց, որ նրանք պատրաստ են ստորագրել ՍԴ դիմելու ձևաթուղթը։

Սիրով հայտնում ենք, որ ԱԺ-ում մեր ներկայացուցիչ պատգամավոր Ուրիխանյանը լիազորվել է կուսակցության կողմից ստորագրել ձևաթուղթը, և հիմա տեղի է ունենում այդ գործընթացը, որից հետո մնում է միայն Ձերը։ Ժողովրդի ընդդիմադիր հատվածը Ձեզ է սպասում և հույսով է, որ կմնաք Ձեր խոսքի տերը ու չեք խաբի։

Մեծագույն հարգանքներով՝ Ա. Գաբրիելյան»:




Լրահոս