ՀՀ կրթության տեսչական մարմնի օրերս իրականացրած ստուգայցերի ընթացքում ՀՀ պարետի կողմից
սահմանված կանոնների պահպանման խախտումներ է արձանագրել Երևանի Շենգավիթ վարչական
շրջանի թիվ 134 մանկապարտեզում. բացակայել է բացօթյա պարապմունքներ անցկացնելու համար
համապատասխան տարածքը, խոհանոցում առկա չի եղել հոսող տաք ջուր:
Խախտումների մասին արձանագրությունը ներկայացվել է պարետատուն։
ՀՀ պարետի N 154-Ա որոշմամբ նշված մանկապարտեզի գործունեությունը կասեցվել է 5 օրով:
ՀՀ կրթության տեսչական մարմնի ամենօրյա ստուգայցերը մայրաքաղաքի նախադպրոցական
ուսումնական հաստատություններում շարունակվում են: Այսօր տեսչական մարմնի աշխատակիցները
ստուգայցեր են իրականցրել մայրաքաղաքի տարբեր մանկապարտեզներում, իսկ ուժեղացված
վերահսկողությունը` Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող հերթապահ
մանկապարտեզներում էր: