ՖՈՏՈ. Նոր նամականիշ նվիրված Հռոմի Պապի՝ Հայաստան այցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վատիկանը նոր նամականիշ է թողարկել` միանալով Միավորված ազգերի կազմակերպության նախաձեռնությանը, ըստ որի` 2020 թվականը հայտարարվել է «Բույսի առողջության պահպանման միջազգային տարի»։ Տեղեկությունը հայտնում է Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունը։

Նամականիշի վրա պատկերված է, թե ինչպես է Ֆրանցիսկոս պապը Հայաստան կատարած այցելության ընթացքում Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ կաթողիկոսի հետ ջրում են խորհրդանշական Նոյան տապանի մեջ տնկված որթատունկը՝ դրանով իսկ հաստատելով նաև, որ բույսի ու երկրագնդի առողջության թեման հոգևոր արժեք է։
Հունիսի 24-ին լրանում է Հռոմի պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսի Հայաստան հովվապետական այցելության 4-ամյակը: Այդ այցելությունը լայնորեն լուսաբանվել ու մեծ հնչեղություն էր ստացել աշխարհում։

Դեսպանությունը նշում է, որ անցյալում ևս Վատիկանը թողարկել էր նամականիշերի շարք, ուր հատուկ տեղ էր զբաղեցրել հայաստանյան այցելության թեման։ Մասնավորապես՝ 2016թ. հունիսի 24-26-ը Հայաստան կատարած «Այց առաջին քրիստոնյա երկիր» խորագիրը կրող այցին նվիրված նամականիշի վրա պատկերված է Ֆրանցիսկոս պապը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդ հուշահամալիրի ֆոնին աղոթելիս




Լրահոս