Կեղծ փաստաթղթի համար հայտնվել է մեղադրյալի աթոռին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կեղծ փաստաթուղթ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացնելու համար քաղաքացին հայտնվել է մեղադրյալի աթոռին: Միխայիլ Իվանի Յուրտաևին մեղադրանք է առաջադրվել, որ նա օգտագործել է իրավունք վերապահող կեղծ փաստաթուղթ` ՀՀ Ազգային արխիվ ստացած Երևանի թիվ 27 պրոֆտեխնիկական ուսումնարանի փայտագործ մասնագիտության դասընթացը ավարտելու մասին տեղեկանքը և այն ներկայացրել է ՀՀ կրթության և գիտության նախարարություն:

Միխայիլ Իվանի Յուրտաևին այս արարքի համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325 առաջին մասին հատկանիշներով ` Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը՝ կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաև ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելը՝պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չհեռանալու մասին:

Ք.Մ.




Լրահոս