Նոր խմորումներ նախարարության շուրջ. ինչու են զրկել տարկետման իրավունքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շուրջ կրքերը չեն հանդարտվում: Բանն այն է, որ նախարարությունը տարկետում պետք է տա բուհերում սովորող մագիստրատներին և ասպիրանտներին, իսկ դա անում է բոլոր բուհերից ստացած ՄՈԳ-երի հիման վրա: Ըստ մեր տեղեկությունների, նախարարությունը դրանք չի ստացել, քանի որ դեռևս ավարտական քննությունները չեն ավարտվել, բայց իրենք որոշել են հեշտ լուծում տալ հարցին: Որոշել են 0 նշանակել բոլորին, ու «փակել» ամեն ինչ, որի արդյունքում բոլորը զրկվել են տարկետման իրավունքից:

ArmLur.am-ը փորձեց նախարարությունից պարզաբանում ստանալ այս հարցի շուրջ: ՀՀ ԿԳՄՍՆ Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնեցին. «Որևէ դժգոհություն չի հասունացել։ Հանձնաժողովը չի կարող տարկետման իրավունք տալ այն անձանց, ովքեր վերջնական ՄՈԳ չեն ներկայացրել, ունեն թերի փաստաթղթեր, գիտական հոդվածներ ու զեկույցներ։ Դրա համար գոյություն ունի բողոքարկման հնարավորություն։ Ովքեր բացասական եզրակացություն են ստացել, կարող են 5 աշխատանքային օրվա ընթացքում բողոքարկել։ Բողոքարկման բուն գործընթացը տեղի կունենա հունիսի 15-ի մոտ, և այդ ժամանակ բոլորը կարող են ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը և գնահատականների բավարարման դեպքում ստանալ դրական եզրակացություն»:

Սոնա Գրիգորյան




Լրահոս