Իհարկե, հետեւում եմ եւ ներքին խմորումների մասին շատ վատ կարծիքի եմ: Հեղափոխությունից սկսած մինչեւ այսօր իշխանությունների կողքին եմ: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել դերասան, սցենարիստ Արեն Վաթյանը` անդրադառնալով կորոնավիրուս համավարակին ու երկրում առկա ներքաղաքական վիճակին։
«Կարծում եմ, որ այս համաճարակի պայմաններում, ով էլ լիներ, նույն վիճակն էր լինելու: Շատ դժվար է լինելու այս ամեն ինչից հետո ուշքի գալ ամբողջ աշխարհի համար: Վերականգնման պահը շատ դժվար է լինելու, մանավանդ Հայաստանի նման փոքր երկրների համար»,-նշում է մեր զրուցակիցը:
Սակայն Արեն Վաթյանը ընդգծում է, որ վիրուսի ավարտի հետ կապված կանխատեսումներ անել չի կարող․ «Վիրուսի հետ կապված` ոչինչ ասել չեմ կարող, անգամ ենթադրություններ անել չեմ կարող»:
Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 759–ով և դարձել 23 247։
Լիդա Եղիազարյան