Սպասում են յուրաքանչյուր պահի, մեկ զանգով կհասնեն այստեղ. Հայկ Մարությանը Մարզահամերգային համալիրի տարածքում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պատճառների մասին եկեք հիմա չխոսենք, պատճառները կպարզվեն եւ հստակ կասվեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում Մարզահամերգային համալիրի տարածքում բռնկված հրդեհի ժամանակ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Պատճառների մասին եկեք հիմա չխոսենք, պատճառները կպարզվեն եւ հստակ կասվեն։ Պետք չի այս պահին ինչ-որ վարկածներ ասել»,- ասաց քաղաքապետը։

Նա նկատեց, որ ԱԻՆ-ը այս պահին աշխատում է իր մաքսիմալ հնարավորության սահմանում. «Մենք մշտապես իրենց կողքին կանգնած ենք՝ որպես քաղաք։ Այս պահին 10 ջրցան ավտոմեքենա այստեղ են, որոնք քաղաքապետարանի ավտոմեքենաներն են»։

Մարությանը հայտնեց, որ Երեւան քաղաքն իր տիրապետման տակ ունի 30 ջրցան ավտոմեքենա. «Հիմա այստեղ մեր մեքենաներն աշխատում են, 20-ը նույնպես պատրաստ է, ինչպես մնացած մեքենաները։ Սպասում եմ յուրաքանչյուր պահի, մեկ զանգով կհասնեն այստեղ։ Այդ մեքենաները բազմապրոֆիլ մեքենաներ են»,- ասաց քաղաքապետը:




Լրահոս