Շուրջ 30 անձ է հարցաքննվել Վարդենիսում երիտասարդի սպանության գործով. ինչ հետքի վրա են իրավապահները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝  Վարդենիսում 25-ամյա երիտասարդի սպանության գործով երեկվա դրությամբ հարցաքննվել է շուրջ 30 անձ ,եւ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ հարցաքննությունների շարքը այսքանով չի ավարտի, եւ շրջանակը կավելանա :
Սակայն արձանագրենք, որ անգամ այս հարցաքննություններից հետո դեռեւս 25-ամյա երիտասարդի սպանությունը բացահայտված չէ: Դեռես իրավապահները չգիտեն , թե ով կամ ինչու կարող էր սպանել երիտասարդին:

Հիշեցնենք, որ գիշերը կրակոցներ էին հնչել Վարդենիս քաղաքում, ինչի հետևանքով սպանվել էր 25-ամյա քաղաքացի։ ArmLur.am—ի տեղեկություններով՝ սպանված Թորգոմ Հարությունյանը Վարդենիսում հայտնի է «որպես քրեական հեղինակություն»։ Դեպքը տեղի է ունեցել, երբ երիտասարդը տուն գնալիս է եղել, կրակոցները հնչել են շենքի մոտ, նա միայնակ է եղել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ մինչ կրակելը, երիտասարդին նաև դանակահարել են։

Ըստ որոշ տեղեկությունների՝ հնչել է 18 կրակոց, որից երկուսը դիպել է երիտասարդին։ Կրակոցները եղել են ինքնաձիգից։ Երիտասարդին հասցրել են Վարդենիսի հոսպիտալ, այնտեղ էլ մահացել է։

Հավելենք, որ Թորգոմ Հարությունյանը նոր էր քրեակատարողական հիմնարկից դուրս եկել ու Վարդենիսում որոշ անձանց հետ ինչ-որ հարց ու պատասխաններ է ունեցել, իսկ թե կոնկրետ ում հետ եւ ով կարող էր սպանությունն իրականացնել, իրավապահները պարզում են։ Սակայն երեկ գրել էինք, որ ArmLur.am-ին հասած նախնական տեղեկությունների համաձայն, իրավապահները սպանության նախնական վարկած քննում են այն հանգամանք, որ Թորգոմ Հարությունյանի մահը միգուցե կապ ունեն 2019 թվականի Ակունքի ավտովթարի հետ , որի արդյունքում մահացել էր «քրեական հեղինակություն» Արա Մանուկյանը , իսկ վթարի հեղինակը եղել էր Վարդենիսում սպանված Թորգոմ Հարությունյանը: Այս դեպքով քրեական գործ է հարուցվել:




Լրահոս