Փաստաբանները հանրագիր են ներկայացրել. ցանկանում են ամրագրել չծնված երեխայի կյանքի իրավունքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի քանի փաստաբաններ հանրագիր են ներկայացրել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովին: Փաստաբաններն առաջարկում են ամրագրել չծնված երեխայի կյանքի իրավունքի պաշտպանության մասին օրենք: Փաստաբաններ Ներսես Իսաջանյանը, Վարուժան Վարդանյանն ու Վահե Սիմոնյանն իրենց հանրագրում մեջբերել են նաեւ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքերն այն մասին, որ Հայաստանում սելեկտիվ աբորտների պատճառով տարեկան չի ծնվում մոտ 1300 աղջիկ, իսկ վերջին 25 տարիների ընթացքում չի ծնվել 40 հազար աղջիկ: Սակայն փաստաբանները ենթադրում են, որ այդ թիվն ավելի մեծ է, քանի որ աբորտների զգալի մասը կատարվում են տնային պայմաններում եւ չեն հաշվառվում:

Եվ հաշվի առնելով մի քանի հանգամանքներ, փաստաբանները ցանկանում են ամրագրել.

1.Օրենքով ամրագրել չծնված երեխայի կյանքի իրավունքը,

2.Հղիության արհեստական ընդհատման միջոցով երեխային կյանքից զրկելը թույլատրել միայն այն դեպքում, երբ նման ընդհատումը կարող է վերացնել երեխայի մոր կյանքին սպառնացող վտանգը,

3.Չծնված երեխային կյանքից ապօրինի զրկելու համար նախատեսել քրեական պատասխանատվություն՝ միաժամանակ պատասխանատվությունից ազատելով երեխայի մորը եւ բարեխիղճ բուժաշխատողներին:

Եվ ահա Չնծված երեխայի կյանքի իրավունքի մասին նախագծում նրանք ցանկանում են ամրագրել հետևյալ դրույթները.

Հոդված 1. Կյանքի իրավունքը մարդուն պատկանում է բեղմնավորման պահից՝ անկախ սեռից, առողջական վիճակից, գենետիկական հատկանիշներից, տարիքից, անձնական կամ սոցիալական այլ հանգամանքներից:

Հոդված 2. Պետությունը ճանաչում և պաշտպանում է չնծված երեխայի կյանքի իրավունքը:

Հոդված 3. Հղիության արհեստական ընդհատումը կարող է թույլատրվել, եթե այն իրական վտանգ է ներկայացնում չծնված երեխայի մոր կյանքի համար:

Ն.Հ.




Լրահոս