Ազգային ժողովը վաղն արտահերթ նիստ կանի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ վաղը կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ: Ի վերջո ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը կարողացել է ավարտել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ քննարկումները եւ նախագիծը մինչ վաղը վերջնական պատրաստ կլինի: Սակայն մենք տեղեկացանք, որ օրակարգում բացի այս օրենքի քննարկումից, կլինեն նաեւ այլ նախագծեր: ԱԺ արտահերթ նիստի օրակարգը քիչ անց կհրապարակվի:

Հիշեցնենք, որ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը սահմանադրական օրենք է: Իսկ ԱԺ կանոնակարգ օրենքի 76-րդ հոդվածն ասում է. «Սահմանադրական օրենքներն ընդունվում են պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով»: Այս դեպքում այդ թիվը 79-ն է: Այսինքն, 79 պատգամավոր պետք է կողմ քվեարկի օրենքին: Այսս պահին հայտնի է, որ կորոնավիրուսով են վարակված Քրիստինե Պողոսյանը, Ծովինար Վարդանյանը, Վիկտոր Ենգիբարյանը, Հայկ Գևորգյան,  Արեն Մկրտչյանը եւ Կարեն Համբարձումյանը, սակայն ցանկն այդքանով չի սահմանակփվում, կան նաև մեկուսացած և վարակված այլ պատգամավորներ ևս:




Լրահոս