Դպրոցում ուսուցչուհին որպես վարսավիր է աշխատում (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Երևանի Դանիել Վարուժանի անվան թիվ 89 դպրոցի մի խումբ ծնողներ բողոքում էին դպրոցում տեղի ունեցած միջադեպի փաստով:Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված դպրոցի 4-րդի “Գ” դասարանի դասղեկ Գայանե Թանգյանը ստիպողաբար դասարանի՝ թվով 9-ը տղա երեխաների մազերը կտրել է:Ծնող Ալլա Մկրտչյանը մեզ հետ զրույցում բարկացած պատմում էր. “Ես իմ երեխային առավոտյան մաքուր ուղարկել եմ դասի, իսկ դասղեկը բռնել, տղայիս մազերը կտրել-այլանդակել է. ու տենց մի քանի երեխաների: Ինձ էլ ասում է, թե՝ ում ուզում ես բողոքի, լավ եմ արել, դա իմ օրենքնա”:Դասղեկ Թանգյանը, ով չցանկացավ նկարահանվել, իր արարքը պատճառաբանում էր, թե մայրաբար կատակ է արել: Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը մեզ հետ զրույցում, դատապարտելով կատարվածը, ասաց, որ կատարվածի մասին ինքն արդեն տեղյակ է, և մեղավորները ենթարկվելու են խիստ պատասխանատվության:Իսկ մի քանի ծնողներ էլ ասացին, որ Գայանե Սողոմոնյանի զանգից հետո Թանգյանը ոտուձեռ էր ընկել ու խնդրում, որպեսզի աղմուկ չբարձրացնեն, թե չէ հանրակրթության վարչությունը իրն “օդ կհանի”:Լուսանկարները ` Գագիկ Շամշյանի




Լրահոս