Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ 29.06.2020-ի դրությամբ կայացվել է 3986 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․
«29.06.2020-ի դրությամբ իրականացվել է 39792 ստուգում, որից միայն 802-ը՝ նշված օրը:
Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ»,- ասված է հաղորդագրության մեջ։