Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Սարգսյանների եղնիկ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (Գեղարքունիքի մարզ, ք. Ճամբարակ):

Որոշման համար հիմք են հանդիսացել Տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողական միջոցառումները, որոնք փաստել են այս օբյեկտի գործունեության անհամապատասխանությունը սահմանված սանիտարահիգիենիկ նորմերին:

Այսպես՝

հանրային սննդի օբյեկտի պատերը չեն ունեցել հարթ մակերես, պատված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից,

առաստաղն այնպիսին չի եղել, որ կանխարգելվեն կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, մասնիկների թափվելու հնարավորությունը,

սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները պահվել են ոչ նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել հարթ, մաքրվող, կոռոզիայի չենթարկվող նյութերից,

օբյեկտում չի եղել հանդերձարան անձնակազմի համար:

Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:




Լրահոս