Հայաստանում մեկնարկել են միասնական քննությունները․ քանի դիմորդ է մասնակցում օտար լեզվի քննությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում հուլիսի 2-ին մեկնարկել է օտար լեզու առարկայի միասնական քննությունը․ 2102 դիմորդ հանձնում է ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն և իտալերեն։ Միասնական քննություններին մասնակցելու համար Հայոց լեզու և հայ գրականություն առարկայի համար հայտագրվել է 1749 դիմորդ, իսկ Հայոց պատմությունից՝ 1598, Աշխարհագրությունից՝ 286, Կենսաբանությունից, 1112, Մաթեմատիկայից՝ 5412, Քիմիայից՝ 349 և Ֆիզիկայից՝ 197։

Ընդհանուր առմամբ Հայաստանի ողջ տարածքում քննությունների համար հայտագրվել է 12 805 հոգի։ Ամբողջ Հայաստանի տարածքում միասնական քննությունների անցկացման համար բացվել է 47 քննական կենտրոն։




Լրահոս