Որտեղ եւ ինչպես է ամառային հանգիստն անցկացնելու Ներսիկ Իսպիրյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շատերի համար ամառային հանգիստն ամենասպասվածն է, երբ կարող ես վայելել ծովափնյա հանգիստը կիզիչ արեւի տակ, սակայն այս տարի աշխարահն ուրիշ պլաններ էր նախատեսել մարդկանց համար` համաշխարհային համաճարակ, որը ճեղքում է յուրաքանչյուր պատնեշ:

«Ժողողովուրդ» օրաթերթը շարունակելով ամառային հանգստին վերաբորվող շարքն՝  այս անգամ ազգագրական երգերի սիրված կատարող Ներսիկ Իսպիրյանից հետաքրքրվել է, թե  այս համաշխարհային պանդեմիայի պայմաններում ինչպես եւ որտեղ է պատրաստվում անցկացել ամառային հանգիստը:

Մեզ հետ զրույցում Ներիսկ Իսպիրյանը նշում է, որ այս տարի  ամառային հանգիստն անցկացնելու է ընտանիքի հետ միասին  իրենց ամառանոցում, որը գտնվում է հայրենի Ծովազարդ գյուղում՝ կապուտաչյա Սեւանի ափին :

«Այս տարի այլ տարբերակ պարզապես չկա,  եւ կարող եմ ասել, որ արդեն իսկ մեկուսացել ենք  մեր ամառանոցում, որտեղ կա մաքուր բնություն, ծառեր, օդ»,-ընդգծում է սիրված երգիչը:

Ներսիկ Իսպիրյանը մեզ հետ զրույցի վերջում մաղթում է մեր ժողովրդին համբերություն, զգոնություն՝ հուսալով, որ շուտով այս համաճարակը կնահանջի:

Լիդա Եղիազարյան




Լրահոս