Մեր առյուծների շնորհիվ կասեցվեց թշնամին. բայց…Ներսիկ Իսպիրյանի կոչը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում սահմանային լարված և պատերազմական վիճակով պայմանավորված իր կոչն է հղել համայն հայությանը նաև ՀՀ վաստակավոր երգիչ, ազգային երգերի կատարող Ներսիկ Իսպիրյանը: Նա ArmLur.am-ի հետ զրույցում նշեց.

«Նախ խոնարհումս բոլոր նահատակված հերոսներին և իրենց ընտանիքներին… հազար փառք…Վիրավորներին շուտափույթ ապաքինում… Մեր առյուծների շնորհիվ կասեցվեց թշնամին. բայց…

Կոչս և խնդրանքս եմ ուղղում Հայաստանում և աշխարհում ապրող մեծահարուստ և հնարավորություն ունեցող հայրենակիցներիս: Թշնամին ընդամենը 60 կմ է հեռու Երևանից… տասնյակ հազարավոր զորք `մինչև ատամները զինված ու հային աշխարհի երեսից ջնջելու նպատակով սպասում է հարձակման…:
Խնդրանքս. Ձեր ներդրումն ունեցեք, կանգնեք հայոց բանակի կողքին…թողեք բոլոր տարաձայնություններն այս պահին…
Սիրելի հայրենակի´ց, այս օրհասական պահին տանը նստած սոցցանցում մի զբաղվիր ինքնագովազդով ,թե` ինչքան ես սիրում հայրենիքդ,.թե` ինչերի ես պատրաստ…լուռ սիրի´ր և պե´տք եղիր…մի փնովիր և ատիր ուրիշ հայրենակցիդ `ինքդ տանը նստած , որ նա դեռ չի գնացել սահման ու չի զոհվել…Վանենք չարն ու նախանձը մեր մեջից… Համախմբվենք …միմյանց լրացնենք…Աստծով լցվենք…զգոն լինենք…մի բռունցք դառնանք…
թշնամին սարսափում է հայի միասնությունից…»

Նշենք, որ սեպտեմբերի 12-ին լույս 13-ի գիշերը Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի Հանրապետության վրա, որի արդյունքում ունենք մի քանի տասնյակ զոհ և վիրավոր, ինչպես նաև գերևարված զինվորներ:

Լիդա Եղիազարյան




Լրահոս