Քաղաքացիները էլեկտրոնային հարթակում կարող են հաշվել, թե որքան կդառնա իրենց գույքահարկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կադաստրի պետական կոմիտեն իր Էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակում անշարժ գույքի հարկը հաշվելու հնարավորություն է ստեղծել:

Այդ հաշվիչի միջոցով քաղաքացին, հավաքելով վկայականի համարը կամ կադաստրային ծածկագիրը, կիմանա, թե 2021 թվականից որքան է դառնալու իր գույքի հարկը:

ՀՀ ազգային ժողովը հունիսի 25-ին ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով ըստ էության աստիճանաբար առաջարկվում է գույքային հարկի բեռի բարձրացում:




Լրահոս