2020 թվական, մեր օրեր, ավտոշուկան դատարկ է, այստեղ ոչ միայն գնորդ չկա, այլեւ՝ վաճառքի ավտոմեքենաներն են քիչ: Հայաստանի ավտոմեքենաների ամենամեծ շուկայում առեւտուրը տեւական ժամանակ է՝ կանգնած է: Պատճառը ոչ միայն աշխարհը փոթորկած կորոնավիրուսն է ու դրա պատճառով հայտարարված արտակարգ դրությունը, այլեւ այն, որ ավտոմեքենաների հնարավոր գնորդները՝ ղազախները, այս տարեսկզբից ավտոշուկա ոտք չեն դրել: Իսկ եթե, այնուամենայնիվ, գնորդ գտնվում է, ապա կանխիկ գումար չունի, առաջարկում է փակովի տարբերակով գնել:
ArmLur.am-ը առեւտրականներից հետաքրքրվեց՝ հնարավոր է` ավտոմեքենաների գները նվազեցնեն: Պարզվեց, որ նրանց առաջարկել են ավտոմեքենան փոխանակել կոսմետիկայի հետ: Նշենք, որ առեւտրակնների մեծ մասը իրենց ավտոմեքենաների վրա փակցնելով հեռախոսահամարները, դրանք թողել են շուկայում եւ գնացել: Եթե գնորդ գտնվի, ապա կարող է տվյալ հեռախոսահամարով գտնել ավտոմեքենայի սեփականատիրոջը:
Մանրամասները՝ տեսանյութում
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան