Հունիսի 30-ին ոստիկանության ծառայողները Երևան քաղաքում հայտնաբերել ու կալանքի տակ են վերցրել Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու, ապօրինի զենք, զինամթերք պահելու համար մեղադրվող Վահագն Աբգարյանին (Ալավերդցի Վահագ):
Այս առնչությամբ այսօր ArmLur.am-ը զրուցել է նրա ներկայացոոցիչ, իրավապաշտպան Մարինա Պողոսյանի հետ:
Հիշեցնենք, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 01.04.2020թ. կայացված որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց գրավի կիրառումը ճանաչվել էր թույլատրելի։ Հետագայում Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր այդ որոշումը։ Նշենք նաեւ, որ մարտի 3-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում Վահագն Աբգարյանը դաժան ծեծի էր ենթարկվել, ինչից հետո նրա մոտ շաքարային դիաբետ է հայտնաբերվել: Ծեծի դեպքով քրեական գործ է հարուցվել, Հատուկ քննչական ծառայությունում նախաքննություն է ընթանում է, այս դեպքից հետո ՔԿՀ պետն ու մի քանի այլ աշխատակիցներ ազատվել են աշխատանքից:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան