ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գագիկ Բեգլարյանի գործով դիմում Գլխավոր դատախազությանը. ինչ կորոշվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020 թվականին մարտի 24-ին Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն էր տարածել եւ հայտնել, որ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա լքել է Հայաստանի տարածքը, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ որպես խափանման միջոց դատարանի կողմից ընտրվել է կալանավորումը։

Սակայն նրա փաստաբան Հրանտ Անանյանը հայտնում է, որ Գագիկ Բեգլարյանը չի ընդունում մեղադրանքը, նա գտնվում է արտասահմանում բուժման մեջ 2019թվականի սեպտեմբեր ամսից և տեսականորեն անգամ չէր կարող ԱԱԾ քննչական դեպարտամենտի հրավիրվելով գալ Հայաստան ՝որպես մեղադրյալ հարցաքննության, մեկ օր առաջ ընտանիքի անդամին հանձնված ծանուցագրով: Այս մասին ահազանգում է Գագիկ Բեգլարյանի պաշտպանը՝ Հրանտ Անանյանը։ Նա ArmLur.am-ին մանրամասներ է հայտնել ստեղծված իրավիճակից։ Նշված գործով քննչական մարմինը նախկինում որևէ անգամ որևէ կարգավիճակով նրան հարցաքննության չի հրավիրել, թեև ըստ մեզ հասած նյութերի սույն գործը քննել է 2019 թվականի մայիս ամսից: Քննչական մարմինը առանց հիմքերի անտեսել է պաշտպանի նախօրոք ներկայացված գրությունը նրա չներկայանելու պատճառների վերաբեյալ, ուստի՝ նրա նկատմամբ հայտարարված հետախուզումը չի կարող լինել օրինինական, այն բողոքարկվելու է՝ օրենքով սահմանված կարգով իմ կողմից:

Որպես մեղադրյալ ներգրավելու որոշման կապակցությամբ պետք է նշեմ, որ մեղադրանքը անհիմն է, դրանում նշված է իբր 23.12.2008 թվականին Կենտրոն համայնքի ավագանու նիստին մասնակցած ավագանու անդամներից 8-րդը՝ Դավիթ Դավթյանը չի մասնակցել, իբր բացակայել է Հայաստանից, սակայն պաշտպանության կողմը հենց կալանավորման միջնորդության քննարկման միջանկյալ հատվածում ձեռք է բերել և ներկայացրել է անհերքելի փաստեր ու ապացույցներ, որ տվյալ ավագանու անդամը գտնվել է Հայաստանում, տվյալ անձի սահմանահատումների վերաբերյալ տեղեկանքում առկա է առնվազն խոտան, դրանում նշված սերիա և համարով անձնագիր նա անգամ չի ունեցել, 2011 թվականը օգտագործված անձնագիրը ներկայումս առկա է և դրանում առկա գրառումների համաձայն տվյալ անձը գտնվել է Հայաստանում: Եվ ահա երեկ մեզ հետ զրույցում Հրանտ Անանյանը նշեց, որ այս գործով միջնորդություն են ներկայացրել դատախազություն:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս