ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Լավ օրից չեմ հանել վաճառքի». մայթեզրին կայանված ավտոմեքենայի վարորդը՝ նոր օրենքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Նիկոլայ Բաղդասարյանի եւ Նարեկ Զեյնալյանի հեղինակած փաթեթով առաջարկվում է լուծել մայթեզրերին կայանված ավտոմեքենաների վաճառքի ու վարձույթի խնդիրը: Ըստ պատգամավորների՝ այս խնդիրը Երեւանում կա՝ տրանսպորտային միջոցների վաճառքը կամ վարձույթը կազմակերպվում է մայթեզրերի վրա: Կան վայրեր, որտեղ մայթեզրերը վերածվել են ավտոմեքենաների վաճառքի «շուկայի»: Իսկ քաղաքային իշխանությունը ավտոշուկայի համար հարմար վայր է փնտրում քաղաքի վարչական սահմաններից դուրս: Ի դեպ, տեղեկացնենք, որ օրենքի ընդունման պարագայում մայթեզրը «շուկայի» վերածող վարորդները կտուգանվեն 50 հազար դրամի չափով:

ArmLur.am-ը շրջեց Կենտրոն վարչական շրջանի մի քանի փողոցներով եւ հայտնաբերեց մայթեզրերին կայանված վաճառքի հանված մի քանի ավտոմեքենաների: Վաճառքի հանված մեքենաների պատուհաններին փակցված են սեփականատերերի հեռախոսահամարներ: Նրանցից մեկի հետ ArmLur.am-ը կապ հաստատեց: Պարզվեց` մեքենայի սեփականատերը տեղյակ չէր, որ խորհրդարանը նման հարցով նախագծերի փաթեթ է ընդունել:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս