Աժ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը , կարող է տեսակցել որդուն. 6 ամիս անց՝ նոր որոշում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի հետ զրույցում Աժ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդու՝ Դավիթ Մովսիսյանի պաշտպան Գոռ Գեւորգյանը հատնեց.

«Եվս մեկ ու շատ կարևոր հաղթանակ…
Դատարանն այսօր բավարարեց բողոքս ու արձանագրեց Դավիթ Մովսիսյանի իրավունքների խախտում` պարտավորեցնելով նախաքննական մարմնին վերացնել այն։
Հիշեցնեմ` խոսքը վերաբերում է Դավիթի տեսակցությունների և հեռախոսազանգերի արգելքի որոշմանը»:

Նշենք, որ շուրջ 6 ամիս է , ինչ Աժ նախկին պատգամավորին թույլ չէին տալիս տեսակցել կալանավորված որդուն կամ խոսել նրա հետ:  Դեռեւս 2020թ. հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում, զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ էր արձակել իր կրծքավանդակի շրջանում եւ ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Զինվորի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել էին Մկրտչյանի համածառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, որը ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդին է, Խաչիկ Գասպարյանը, Սպարտակ Ավետիսյանը:

Նույն թվականի փետրվարի 4-ին Առաքելյանի որդին կալանավորվել էր:




Լրահոս