Նոր դրամաշնորհի պայմանագիր ենք ստորագրել. Տիգրան Ավինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրեն Ջորջ Ջակոմինիի հետ հեռակա կարգով նոր դրամաշնորհի պայմանագիր ենք ստորագրել, որը միտված է նոր տիպի կորոնավիրուսի համավարակի պայմաններում Հայաստանին սատարելուն: Այս մասին հայտնել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Համաձայն պայմանագրի՝ Կովկասի բնության հիմնադրամն, ի լրումն Հայաստանի պահպանվող տարածքներին տրվող օժանդակության, ՀՀ կառավարությանը կտրամադրի ևս կես միլիոն եվրոյի բյուջետային աջակցություն:

Դրամաշնորհը հիմնականում կուղղվի «Դիլիջան» ազգային պարկ, «Արփի լիճ» ազգային պարկ, «Խոսրովի անտառ» պետական արգելոց և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ների ֆինանսավորմանը»,- գրել է փոխնախարարը:




Լրահոս